06.09.2016|
07:59
Յուրաքանչյուր մարդու լույս աշխարհ գալը մի նոր կյանքի նորամուտ է: Նախքան մանկան ծնունդը պատում է ցավն ու երկունքի հառաչանքը, սակայն նորածնի լույս աշխարհ ընծայմամբ փայլատակում է բերկրանքն ու ուրախությունը, և նրա շուրջը հավաքված մարդկանց մեջ առաջանում է այն հարցադրումը, թե այս մանուկն ինչպիսի կյանք կունենա, ինչպես ասում է ռուս հոգևորական Անտոն Սուրոժսկին: